Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով և նկատի ունենալով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը. 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 82 հասցեում գտնվող «Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին օգտագործման տրամադրված անշարժ գույքից առանձնացնել 98,88քմ չօգտագործվող մակերեսով գույքը՝ համաձայն հավելվածի և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Սիսիան համայնքում բարեգործական ճաշարանի գործունեությունը շարունակելու նպատակով: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |