Հարց- Մ. Հարությունյան - Նվիրատվություն կատարելու թույլտվություն չկա, փորձենք եզրեր գտնենք նվիրելու: Պատասխան -Ա. Հակոբջանյան-Մենք դիմել ենք, կադաստրը մերժել է:
Հարց - Մ. Հարությունյան - Դիմել ե՞ք կառավարությանը: Պատասխան - Ա. Հակոբջանյան - Դիմել ենք, մերժվել է:
Ելույթ - Գ. Հովհաննիսյան - Եթե հնարավոր չէ, թող կատարենք նրանց խնդրանքը, ծնողը պատրաստ է տարածքը գնելու: Ելույթ - Է. Հովհաննիսյան - Գրիշայի ծնողը պատրաստ է վճարելու, մյուսն էլ: Նրանք խնդրել են, որ տրամադրենք իրենց: Ելույթ - Ա. Հակոբջանյան - Ծնողները նամակով դիմել են կառավարությանը և մերժվել են: Սա իրենց խնդրանքն է, և իրենք պատրաստ են վճարելու: Ես էլ չեմ ցանկանում, որ իրենք վճարեն, քանի որ իրենք ամենաթանկը՝ կյանքը տվել են հայրենիքին: Առաջարկություն - Ն. Հարությունյան - Եթե ուզում եք օգտակար լինել ես կառաջարկեմ բարերար գտնենք, այդ գումարները մուծեն: Ելույթ - Է. Հովհաննիսյան - Ծնողները հենց հիմա հետևում են մեզ և սպասում մեր կողմ քվեարկությանը: Ելույթ - Մ. Հարությունյան - Ուզում եմ հասկանալ հրատապությունը, եթե կարող ենք այլ միջոցներ ձեռնարկել առանց վճարում կատարելու թող սպասեն: Ելույթ - Հ. Ա. Առաքելյան - Չեն կարողանում բաժանորդ դառնալ, Արարատի ծնողը չի շտապում: Ելույթ - Ն. Հարությունյան - Քվեարկենք մտնի աճուրդ, եթե չեն ցանկանում թող չմասնակցեն: Մեկ ամիս տևելու է: Որոշման նախագիծը դրվեց քվեարկության:
|