Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Սամվել Հրաչիկի Օրդուխանյանի 2025թ․ հունվարի 15-ի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 8-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող, քաղաքացի Սամվել Հրաչիկի Օրդուխանյանին պատկանող 0.10000հա բնակելի կառուցապատման հողամասին կից, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, սերվիտուտ չառաջացնող ու իր կողմից ավել օգտագործվող 0.01557հա հողամասը ճանաչել օրինական ու համարել Սամվել Հրաչիկի Օրդուխանյանի (ծնվ.՝ 19․05․1959թ., ն/ք.՝ 014410864, տրվ.` 14․02․2023թ., 051-ի կողմից) սեփականությունը՝ համաձայն հատակագծերի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։