Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Գայանե Հայկի Հակոբջանյանի և Մարիետա Հայկի Հակոբջանյանի կամովին հողամասից հրաժարվելու մասին 2025 թվականի հունվարի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Սիսիան քաղաքում գտնվող Գայանե Հայկի Հակոբջանյանին (անձն.՝ BA2102082, տրված՝ 12.06.2015թ., 051-ի կողմից) և Մարիետա Հայկի Հակոբջանյանին (անձն.՝ AR0325431, տրված՝ 08.06.2017թ., 051-ի կողմից) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,187հա (վկ. համար՝ 28122024-09-0007), 0,081հա (վկ. համար՝ 30122024-09-0050) և 0,199հա (վկ. համար՝ 30122024-09-0059) գյուղատնտեսական նշանակության հողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքի պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։