Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 6․1 մասերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Աննա Գառնիկի Կարապետյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |