Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի առաջատար մասնագետ Սուսաննա Սահակյանի 2025 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած թիվ ՍԴ/1277/02/22 քաղաքացիական գործով վճիռը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու համար ՀՀ Ֆինանսների նախարարություն փոխանցել 71890 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016010) պետական տուրք։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։