Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 9-րդ կետով, 6-րդ մասի 100-րդ կետով և նկատի ունենալով ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Է. Մարտիրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Է. Մարտիրոսյանի դիմումը` <<ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Հովիկ Ազոյան 2 հասցի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգում>> շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։