Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Սիսիանի համայնքի Աշոտավան բնակավայրի 3փ. 8-րդ շենք, 59 բնակարանի բնակիչ Խուրշուդ Անանյայի Ավանեսյանի 2022 թվականի հունիսի 1-ի դիմումն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի (Աշոտավան բնակավայրի) սեփականություն հանդիսացող 10տ տարողությամբ թվով 1 հատ Լծ/Գլ-1 գույքային համարով գլանատակառը և 15տ կշռող 1 հատ Աշ/4-1 գույքային համարով կշեռքը, 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Աշոտավան բնակավայրի բնակիչ Խուրշուդ Անանյայի Ավանեսյանին՝ (անձն․՝ AN0210817, տրված՝ 23.07.2012թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, գլանատակառը՝ տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով, կշեռքը՝ տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |