Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում (սուբվենցիա) ստանալու նպատակով Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող «Սիսիան համայնքի Ույծ բնակավայր տանող ճանապարհի վերանորոգում» ծրագրային հայտին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |