Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով․ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգը․
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2025 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին․
3) Աննա Գառնիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 020-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |