Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Գարիկ Հակոբի Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալին վերապահել քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարի (հրամանատարի), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և համայնքապետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |