Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների վճարի չափ սահմանել տվյալ արոտավայրի և խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |