Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի (նախկինում Ախլաթյանի գյուղապետարան) և Յուրիկ Սարգսյանի միջև Ախլաթյան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,67հա (վկ․՝ 0013056) գյուղատնտեսական նշանակության վարելահողի վերաբերյալ 2001 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված վարձակալության պայմանագիրը և վարձակալության պայմանագրի նոր ժամկետ սահմանել մինչև 2031 թվականի սեպտեմբերի 30-ը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: