Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Լուսինե Գագիկի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Հրաչ Էդվինի Հակոբյանի 2023 թվականի հունիսի 6-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ույծ բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.007հա հողամասը (Ծածկ.՝ 09-105-0011-0024) հասցեավորել և տրամադրել Ույծ բնակավայր 1-ին փողոց թիվ 11 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: