Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետով ու նկատի ունենալով Գոռ Համլետի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի Սիսիան քաղաքի Շահումյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող, քաղաքացի Գոռ Համլետի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0.07863հա տնամերձ հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 208.5քմ շենք-շինությունները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել Գոռ Համլետի Հակոբյանի /ծնվ.` 13.07.1988թ., նույնականացման քարտ` 002784239, տրված 16.10.2015թ., 001-ի կողմից/ սեփականությունը՝ համաձայն հատակագծի:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: