Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ՝ որոշում եմ.
1․ Սիսիան համայքի Թասիկ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-036-0106-0001 կադաստրային ծածկագրից՝ 0.5700հա բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.5700հա հողամասը (ծածկ.` 09-036-0106-0001-ից), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Թասիկ բնակավայր, 9-րդ փողոց, 9/1 հասցեն:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։