Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 24(Ա) ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը, հաշվի առնելով Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի տեղակալ Նվեր Մարտիրոսյանի 2022 թվականի փետրվարի 07-ի դիմումն ու ՀՀոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետ, գնդապետ Դավիթ Պետրոսյանի 2022 թվականի մարտի 11-ի թիվ 80-1112 գրությունը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը․

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին» թիվ 24(Ա) որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի հավելվածի 4-րդ կետի «Նվեր Մարտիրոսյան - համայնքապետարանի  աշխատակից, հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Արա Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ԱԳ և ԸԲԿ խմբի տեսուչ, ոստիկանության կապիտան, հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերով։

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.06 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner