Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը, հաշվի առնելով Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի տեղակալ Նվեր Մարտիրոսյանի 2022 թվականի փետրվարի 07-ի դիմումն ու ՀՀոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետ, գնդապետ Դավիթ Պետրոսյանի 2022 թվականի մարտի 11-ի թիվ 80-1112 գրությունը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին» թիվ 24(Ա) որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի հավելվածի 4-րդ կետի «Նվեր Մարտիրոսյան - համայնքապետարանի աշխատակից, հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Արա Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ԱԳ և ԸԲԿ խմբի տեսուչ, ոստիկանության կապիտան, հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |