Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջները և նկատի ունենալով «ԻՄԻՋ Մ.Գ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Կարապետյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Ռ.Իսրայելյան փողոց 39/19 հասցեում գտնվող 1.44քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 09-006-0732-0002, վկ.18062024-09-0065/ առանց մրցույթի, 5 /հինգ/ տարի ժամկետով, տարեկան 30000 (երեսուն) հազար ՀՀ դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով «ԻՄԻՋ Մ.Գ» ՍՊԸ-ին՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |