Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին 14 հունվարի 2010 թվականի N 16-Ն որոշման երրորդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Բաց մրցույթով, 2025 թվականի ընթացքում, 10 տարի ժամկետով, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով վարձակալության տրամադրել Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական սահմանում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,07543 հա (ծածկագիր՝ 09-060-0039-0003) հողը, 1 հա հողամասի վարձավճար սահմանելով 1470 ՀՀ դրամ մեկնարկային գին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |