Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 045-Ն որոշումն ու համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 406-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ 2025 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում հաջողություններ արձանագրած Սիսիան համայնքի ներքոհիշյալ շախմատիստներին Հայաստանի Հանրապետությունից դուրս շախմատային միջոցառումներին մասնակցելու համար պարգևատրել՝ յուրաքանչյուրին 200,000 ՀՀ դրամով`
1) Արեգ Արամի Խաչատրյանին,
2) Հովիկ Ջիվանի Դավթյանին։
2. Պարգևատրման վճարումն ապահովել ծնողների միջոցով`
1) Լիանա Սամվելի Գևորգյանին (անձն.՝ AV0446194 , տրված՝ 26.09.2022թ., 051-ի կողմից) 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) Կարինե Սեյրանի Բաբայանին (անձն.՝ AS0625077 , տրված՝ 29.05.2019թ., 041-ի կողմից) 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։