Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և Սլավիկի Սիմոնի Ջուլհակյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրեր գործառնական նշանակութան 3,2հա (ծածկ․՝ 09-013-0233-0025) հողամասից 1,1հա-ն փոխադրել էներգետիկայի,տրանսպորտի,կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության,իսկ 1,6480հա՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։