Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի Անդրանիկ Գրիգորյան փողոց 6-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինություններն օրինականացնելու և ավել տիրապետվող 0,03 հեկտար հողամասը տիրապետողի սեփականությունը ճանաչելու մասին» թիվ 422-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայր, Ա․ Գրիգորյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող քաղաքացի Սաշա Մուշեղի Կարապետյանին, Ալետա Արծրունու Կարապետյանին, Ռիտա Սաշայի Կարապետյանին, Սևադա Սաշայի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,1հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 319,61քմ շենքը և շինությունները ճանաչել օրինական և հողամասին կից Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, սերվիտուտ չառաջացնող, կառուցապատման նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և համարել՝ Սաշա Մուշեղի Կարապետյանին (ծնված՝ 08․06․1947թ․, անձն․՝ AR0235484, տրված՝ 20․03․2017թ․, 051-ի կողմից), Ալետա Արծրունու Կարապետյանին (ծնված՝ 22․10․1952թ․, անձն․՝ AX0340254, տրված՝ 03․07․2024թ․, 051-ի կողմից), Ռիտա Սաշայի Կարապետյանին (ծնված՝ 01․12․1973թ․, անձն․՝ AT0469430, տրված՝ 02․10․2019թ․, 051-ի կողմից), Սևադա Սաշայի Կարապետյանին (ծնված՝ 19․10․1980թ․, անձն․՝ AT0321116, տրված՝ 04․12․2019թ․, 051-ի կողմից) ընդհանուր համատեղ սեփականությունը՝ համաձայն հատակագծերի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։