Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի արտահերթ նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի վարձատրության չափը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 3. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: |