Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Համաձայնություն տալ Սիսիան համայնքի մասնակցությանը «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային մրցույթին։
2․ Համաձայնություն տալ ենթադրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Սիսիան համայնքի 2025թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Համաձայնություն տալ ենթադրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրային հայտ-առաջարկի հաստատման և իրականացման դեպքում Սիսիան համայնքի 2026 և 2027 թվականների տարեկան բյուջեներում համապատասխան միջոցների նախատեսմանը՝ ծրագրի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |