Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Իրա Արծվիկի Տեր-Հարությունյանի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.219հա հողամասը (ծածկ.` 09-023-081-003) և նրա վրա կառուցված բնակելի տունը, հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 35 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: