Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի մայիսի 14-ի գրությունը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 2025 թվականի մայիսի 15-ի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Մուցք բնակավայրի ոռոգման ջրի ակունքի նորոգման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 30լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։