եկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը. 1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին` սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |