Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Խաչատրյանի 2025 թվականի ապրիլի 15-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000 ՀՀ դրամ՝ գրանցման գումար, ՀՀ ֆինանսների նախարաություն 1000 ՀՀ դրամ՝ պետական տուրք, Սիսիան համայնքի Աղիտու բնակավայրի վարչական տարածքում գտնվող 4.47598 հա (ծածկ․՝ 09-011-0125-0010) հողամասի համար:
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։