Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով, Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի արտահերթ նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 76-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 4. Սիսիանի համայնքում 2022 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին: 5. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին: 6. Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի հիմնադրած «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին:
|