Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը, Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 26-ի թիվ 10 եզրակացությունը՝ որոշում եմ․
1․ Թույլատրել Ռուզաննա Սահակի Գասպարյանին /ծնվ․՝ 28.02.1975թ․ անձն․՝ AL0550248, տրվ․՝ 19.12.2023թ․, 051-ի կողմից/ գրավադրել իր անչափահաս երկու երեխաների՝ Մարիամ Սեյրանի Սողոմոնյանի /ծնվ․՝ 22.06.2013թ․, անձն․՝ AX0471762, տրվ․՝ 12.09.2024թ․, 051-ի կողմից/, Թագուհի Սեյրանի Սողոմոնյանի /ծնվ․՝ 29.02.2016թ․, անձն․՝ AX0471761, տրվ․՝ 12.09.2024թ․, 051-ի կողմից/ և իր երկու խնամարկյալների՝ Հայկանուշ Սեյրանի Սողոմոնյանի /ծնվ․՝ 01.04.1996թ․, անձն․՝ AL0638758, տրվ․՝ 21.02.2024թ․, 051-ի կողմից/, Մհեր Սեյրանի Սողոմոնյանի /ծնվ․՝ 18.07.1999թ․, անձն․՝ AX0382497, տրվ․՝ 24.07.2024թ․, 051-ի կողմից/ անվամբ ձեռք բերվող Սիսիան քաղաքի Հարավ-արևմտյան թաղ. փ․ 8, տ․ 6 հասցեում գտնվող բնակելի տան անչափահասներին և խնամարկյալներին պատկանող բաժնեմասերը։
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ռուզաննա Գասպարյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: