Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար և Շաքի բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության
1) 09-060-0110-0001-ից 0,02039 հա
2) 09-060-0114-0001-ից 0,00124հա
3) 09-060-0115-0017-ից 0,02039հա
4) 09-060-0113-0001-ից 0,00940հա
5) 09-070-0132-0001-ից 0,00710հա
6) 09-070-0119-0001-ից 0,02039հա
7) 09-070-0125-0001-ից 0,02039հա
8) 09-070-0125-0001-ից 0,02039հա
9) 09-070-0125-0001-ից 0,00533հա
հողամասերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության հողամասի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |