Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 24-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 13-ի N 063-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց և անժամկետ օգտագործման հանձնել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ համաձայն հավելվածի։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։