|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունվարի 2022 թվականի N 078-Ա |
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՅԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Սամվել Վարդանի Մովսիսյանի` հողամասից կամովին հրաժարվելու մասին 2022 թվականի հունվարի 7-ի դիմումը՝ որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ՈՒյծ բնակավայրի 29-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող Սամվել Վարդանի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.125հա տնամերձ հողամասը (ծածկ.՝ 09-105-017-008) ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքի պետական գրանցման: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|