Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 46-րդ, 481-րդ, 57-րդ, 60-րդ հոդվածներով և 76-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի փետրվարի 4-ին տրված ՇԱԹ-29/669 թույլտվությունն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Շենաթաղ բնակավայր Աղբյուր թաղամաս թիվ 1 հասցեում գտնվող 0,092հա ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2042 թվականի մարտի 31-ը տրամադրել «ԱՐՍԵՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և սահմանել 70000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: