Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 29-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

Սիսիան համայնքի ավագանին որոշում է`

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքեր՝  0․50974հա (ծածկ․՝ 09-068-0038-0003) և 0,58604հա (ծածկ․՝ 09-068-0038-0002) մակերեսով հողամասերը միավորել և նոր դպրոցական շենքի կառուցման և սպասարկման նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» թիվ 107-Ա որոշումը։

3․ Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(158.06 Կբ) եզրակացություն
(3.12 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner