Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշման թիվ 10 հավելվածի 4-րդ տողի «Հաստիքային միավոր» սյունակի «0,5» թիվը փոխարինել «1» թվով, «Աշխատավարձն՝ ըստ դրույքաչափի» սյունակի «54000» թիվը փոխարինել «108000» թվով,
2) որոշման թիվ 11 հավելվածի 5-րդ տողի «Հաստիքային միավոր» սյունակի «0,5» թիվը փոխարինել «1» թվով, «Աշխատավարձն՝ ըստ դրույքաչափի» սյունակի «55500» թիվը փոխարինել «111000» թվով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |