Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով ու 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասի բ) կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբեր 6-ի թիվ 56-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայող Համիկ Սերյոժայի Ստեփանյանի նկատմամբ իր պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար 2024 թվականի նոյեմբեր ամսից կիրառել ամենամսյա հավելավճար՝ աշխատավարձի 5%-ի չափով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։