Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» թիվ 610-Լ որոշումն՝ անհրաժեշտ է Սիսիան քաղաքի և Բռնակոթ բնակավայրի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքից թվով 3 միավոր հողամասերի, համապատասխանաբար 1․34579հա (ծածկ․՝ 09-006-0335-0001-ից), 16․20431հա (ծածկ․՝ 09-006-0335-0001-ից) և 18․37699հա (ծածկ․՝ 09-023-0201-0001-ից), նպատակային նշանակությունը փոխադրել անտառային հողեր նպատակային նշանակության անտառների գործառնական նշանակության։
2․ Սույն որոշման 1-ին կետով անտառային հողեր նպատակային նշանակության փոխադրված 1․34579հա, 16․20431հա և 18․37699հա հողամասերը անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը։
3․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |