Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին․
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
3) «Սիսիան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Հացավան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին․
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին․
7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին․
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին․
9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցային լուսավորության հենասյուները վարձակալությամբ տրամադրելու մասին․
10) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 09-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
11) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 05-ի թիվ 55-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
12) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 014-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին․
13) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |