Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի ապրիլի 11-ի և ապրիլի 15-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 500 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Թանահատ բնակավայրում գտնվող 0,01 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի համար։
2․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Լոր բնակավայրում գտնվող 0,0025 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի համար։
3․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրվանզադե փողոց, թիվ 4/6 հասցեում գտնվող 0,00613 հա (կադաստրային ծածկագրից՝ 09-006-0249) հողամասի համար։
4․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։