Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Աննա Գառնիկի Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալին վերապահել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և համայնքապետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրվանից։ |