Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշումների պահանջների և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասերը առանց մրցույթի 1(մեկ) տարի ժամկետով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատ (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) սարքեր կամ վճարային տերմինալներ, ավտոմատացված համակարգեր տեղադրելու նպատակով։
2․ Սահմանել տարեկան վարձավճար
1) Սիսիան քաղաքում՝
ա․ սուրճի ապարատների տեղադրման համար՝ 36000 ՀՀ դրամ,
բ․ վճարային տերմինալների տեղադրման համար՝ 45000 ՀՀ դրամ․
2) բնակավայրերի վարչական տարածքում՝
ա․ սուրճի ապարատների տեղադրման համար՝ 30000 ՀՀ դրամ․
բ․ վճարային տերմինալների տեղադրման համար՝ 40000 ՀՀ դրամ։
3. Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |