Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 26-րդ և 481-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ՈՐՈՏԱՆ ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Ներսիսյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության 0,05275հա հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 09-028-0561-0005, վկ.090102023-09-0016/ ՓՀԷԿ-ի կարգավորիչ ավազանի ընդլայնման համար կառուցապատման իրավունքով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել «ՈՐՈՏԱՆ ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերությանը, սահմանելով տարեկան վճար 1/մեկ/ հեկտարի համար 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |