Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման 12-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) հավելվածի «8» տողի «130000», «130000» թվերը փոխարինել «165000», «165000» թվերով,
2) հավելվածի «23» տողից հետո լրացնել «23․1» տողով՝ «Բելառուս տրակտորի վարորդ /4ամիս/ - «2», «2», «129600», «259200»,
3) հավելվածի «45» տողի «107000», «107000» թվերը փոխարինել «184000», «184000» թվերով,
4) հավելվածի «49» տողի «2», «2» թվերը փոխարինել «3», «3» թվերով և «259200» թիվը փոխարինել «388800» թվով,
5) հավելվածի «53» տողի «վարորդ» բառից հետո ավելացնել «/8ամիս/» բառերը,
6) հավելվածի «54» տողի «0,5» թիվը փոխարինել «1» թվով և «129000» թիվը փոխարինել «165000» թվով, «64800» թիվը փոխարինել «165000» թվով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |