Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետին փոխարինող Սաթենիկ Մնացականյանի 2024 թվականի օգոստոսի 30-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000 ՀՀ դրամ գրանցման գումար և 1000 ՀՀ դրամ պետական տուրք Սիսիան համայնքի Սալվարդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,71հա (09-080-0104-0006) գյուղատնտեսական նշանակության հողամասի համար։
2․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000 ՀՀ դրամ գրանցման գումար և 1000 ՀՀ դրամ պետական տուրք Սիսիան համայնքի Սալվարդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,77հա (09-080-0114-0065) գյուղատնտեսական նշանակության հողամասի համար։
3. Հանձնարարել ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։