Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի հունիսի 18-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ Կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսիան-Իշխանասար խճուղի 1/1 հասցեում գտնվող 0,38472 հա-ի (09-006-0218-0008 կադաստրային ծածկագրից) համար։
2․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ Կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոց, թիվ 1/3 հասցեում գտնվող 0,04378 հա-ի (09-006-0248 կադաստրային ծածկագրից) համար։
3․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։