Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը. 1․ Տալ նախնական համաձայնություն «ԷՐ-ԸՆԴ-ԱՐԵԳ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայր, Կենտրոնական փողոց 6/1 հասցեում նախատեսվող կլինկերի, բետոնի և խճի արտադրության աշխատանքներին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |