Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ու 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 12/46 հասցեում գտնվող 20քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով 1221x20=24420 (քսանչորս հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել Տիգրան Վիգենի Կարապետյանին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |