Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 29-րդ կետերով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման դրույթների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2024 թվականի հոկտեմբերի 23-ի N 40 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համաձայն հավելվածի, կատարել փոփոխություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 1,15838 հեկտար վարելահողը և 0,05162 հեկտար այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 1.21 հեկտար հողամասը, նոր դպրոցական շենքի կառուցման և սպասարկման նպատակով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։